Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Ադբեջանի հայտարարություններն անցել են տարրական քաղաքավարության սահմանները»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ուրբաթ օրը հայտարարել է, որ վերջերս Ադրբեջանից հնչող հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ «արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիկայի, այլեւ տարրական քաղաքավարության սահմանները»։

«Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը», - պատասխանելով Panarmenian.net լրատվական գործակալության հարցին՝ ասել է Քոչարյանը: - «Տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաեւ բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից։ Հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG