Վրաստանում հինգշաբթի շարունակվել են ընդդիմության բողոքի ցույցերը նախագահ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երեկ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստներով մի քանի ոստիկանների, իսկ ոստիկաններից մեկին դանակահարել են:
Վրաստանում ընդդիմության ցույցերը շարունակվում են ապրիլի 9-ից: Չորեքշաբթի ընդդիմադիրների ավելի արմատական տրամադրված առաջնորդները սպառնացել էին շրջափակել օդանավակայանն ու երկաթուղին, ինչը տարաձայնությունների պատճառ էր դարձել ընդդիմության շրջանում: