Մատչելիության հղումներ

Լեհաստանի սահմանին խոշոր մաքսանենգության փորձ է բացահայտվել


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեհաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայությունները բացահայտել եւ կանխել են Լեհաստան 6 միլիոն 400 հազար զլոտի (մոտ 2 միլիոն դոլար) արժողությամբ պատրաստի սիգարետ, թութուն եւ սիգարետի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ մաքսանենգ ճանապարհով ներմուծելու փորձ:

Ձերբակալված է Լեհաստանի 3, Ուկրաինայի 6 եւ Ադրբեջանի 3 քաղաքացի:

Մաքսանենգները բեռը պետք է փոխադրեին Լեհաստանի հյուսիսում գտնվող Կոժուխով եւ Դոբիեգնեւ քաղաքների ծխախոտի գործարաններ:

Լեհաստանի լրատվական գործակալությունը վկայակոչել է սահմանապահ ծառայության մի պաշտոնյայի, ով ասել է, թե «օտարերկրացիներն այդ գործարաններում աշխատել են չափազանց ծանր պայմաններում, նրանց պարտադրվել է գրեթե ստրկական աշխատանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG