Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականը հրեաներին ու հայերին վիրավորելու համար դատապարտվեց ազատազրկման


Թուրքիայում դատարանը 5 ամսվա ազատազրկման է դատապարտել Նիյազի Չափային` «հասարակության հատվածներին վիրավորելու համար»: Նա մեղադրվել եւ դատապարտվել է հրեաներին ու հայերին վիրավորելու համար:

Չափան մի ցուցանակ էր փակցրել, որի վրա գրված էր. - «Հրեաների ու հայերի մուտքը չի թույլատրվում»: Իրավապաշտպան մի կազմակերպության բողոքից հետո, չորեքշաբթի օրը դատարանը դատապարտել է նրան այդ արարքի համար:

Հաղորդելով այս մասին` «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ դատարանի վճիռը, որը հաջորդեց տեղի իրավապաշտպան կազմակերպության բողոքին, ցույց է տալիս, որ Եվրամիությանը անդամակցության ձգտող Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխություն կա:

Երկար ժամանակ իրավապաշտպանները եւ Եվրամիությունը մեղադրում էին Թուրքիային ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսեւորելու համար:

Նիյազի Չափան Անկարայից արեւմուտք ընկած Էշքեշեհիր քաղաքի մշակութային ընկերակցության ղեկավարն է: Նա բողոքել էր նաեւ այս տարվա հունվարին Գազայի հատված Իսրայելի ներխուժման դեմ, ինչը լայնորեն դատապարտվում էր մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող Թուրքիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG