«Այնքան շատ ենք աշխատելու, այնքան լավ ենք աշխատելու, որ ժողովուրդը մեզ բոլորից շատ է սիրելու եւ ընդունելու», - Կենտրոն համայնքի բակերում մեկում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բեգլարյանը:
Իր ելույթում նա ասաց նաեւ, որ Կենտրոնի թաղապետ է եղել 7 տարի, սակայն շատ լիազորություններ չի ունեցել՝ «օրենքը թույլ չէր տալիս», իսկ մայրաքաղաքի այսօրվա վիճակի համար պատասխանատուները քաղաքապետարանն ու առողջապահության նախարարությունն են:
«Ճարտարապետական տեսքը, որ Կենտրոն համայնքում շատ մարդկանց դուրը չի գալիս, թաղապետարանը դրա հետ ոչ մի առնչություն չունի: Կաֆեների երաժշտությունը, որ խանգարում է ձեզ, թաղապետարանը դրա վրա վերահսկողություն չունի: Ունի վերահսկողություն առողջապահության նախարարությունը եւ քաղաքապետարանը», - հայտարարեց Բեգլարյանը:
Նրա խոսքով, երեւանցին այսօր կորցրել է «ուղիղ ու ճիշտ խոսելու ունակությունը». - «Իսկ ուղիղ ու ճիշտ խոսացող մարդ միշտ եղել է երեւանցին: Ինչո՞ւ չի ասել ուղիղ ու ճիշտ… միշտ մտածել է՝ շառից հեռու»:
«Մայիսի 31-ին բոլորինս է ձեր շառը, բոլորինս ձեր փորձանքը, բոլորինս է ձեր յուրաքանչյուր հոգսը», - հայտարարեց Գագիկ Բեգլարյանը: