Մատչելիության հղումներ

«Երեւան» երգչախումբը Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգաշար է սկսում


Այս տարի սեպտեմբերի 26-ին լրանում է Կոմիտասի ծննդյան 140-ամյակը: Ողջ տարին, ինչպես ասում են, Կոմիտասյան է, եւ մեր բազմաթիվ երգչախմբեր, նվագախմբեր եւ մենակատարներ իրենց այս տարվա խաղացանկում կոմիտասյան հրաշալի կատարումներ են ընդգրկել:

Առաջինը Կոմիտասյան ընդարձակ մի համերգաշարի մասին այսօր ազդարարեց «Երեւան» կամերային երգչախումբը` Մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին։ Երգչախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի խոսքով, համերգաշարը կմեկնարկի հունիսի 13-ին Երեւանում եւ կշարունակվի մարզերում մինչեւ տարեվերջ։

Համերգաշարը անցկացվելու է թեմատիկ առանձնահատկությամբ` «Կոմիտասը եւ արեւմտաեվրոպական երաժշտությունը», «Կոմիտասը եւ ռուս երաժշտությունը» եւ, իհարկե, «Կոմիտասը եւ հայ ժամանակակից երաժշտական կոմպոզիտորական դպրոցը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG