Մատչելիության հղումներ

Նվեր Մնացականյանը եւ Արմեն Խանբաբյանը` վաստակավոր լրագրողներ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեքշաբթի օրվա հրամանագրով, Հանրապետության տոնի կապակցությամբ վաստակավոր լրագրողի կոչման են արժանացել Նվեր Մնացականյանը եւ Արմեն Խանբաբյանը:

Տոնի կապակցությամբ նախագահը շքանշաններ, մեդալներ եւ պատվավոր կոչումներ է շնորհել գիտության եւ արվեստի բնագավառների մի շարք գործիչների:

Մասնավորապես, նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, քանդակագործ Դավիթ Բաբայանը` Պատվո շքանշանով, գրող Ռուբեն Հովսեփյանը`
Մովսես Խորենացու մեդալով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհվել են նաեւ գիտության վաստակավոր գործչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի կոչումներ:

«Բերդ» պարային համույթը արժանացել է վաստակավոր կոլեկտիվի կոչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG