Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի ծննդավայրի հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի


Թուրքիայում Մալաթիայի մերձակա Չավուշօղլու բնակավայրի 18-րդ դարի հայկական եկեղեցին վերանորոգելու կարիք կա, - գրում է «Հյուրիեթ»-ը, նշելով, որ այս բնակավայրում է ծնվել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007 թվականին:

Չավուշօղլու համայնքի ղեկավար Մուսթաֆա Շահինը «Անատոլիա» գործակալությանը ասել է, որ եկեղեցին վերանորոգելու կարիք կա, եւ որ բնակիչները վրդդովված են եկեղեցում բնակություն հաստատած անտունների վրա: Նա ասել է, թե լավ կլինի, որ եկեղեցին վերակառուցվի:

Չնայած այս բնակավայրում այլեւս հայեր չեն ապրում, Շահինի ասելով` համայնքը լուծարվել է եւ հայերը տեղափոխվել են մեծ քաղաքներ, սակայն մի քանի հայ ընտանիքներ կան հարեւան բնակավայրում, եւ եկեղեցու վերանորոգումը, ըստ Շահինի, նրանց համար լավ կլինի:

Թերթի փոխանցմամբ` մշակույթի ու զբոսաշրջության հարցերով զբաղվող տեղական կառույցից ասել են, թե նամակ են գրելու նախարարություն` եկեղեցին վերանորոգելու խնդրանքով: Վերանորոգումը ընդգրկված է 2009 թվականի ծրագրում, սակայն միջոցները բավարար չեն շինարարական աշխատանքները սկսելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG