Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանը «մնում է տեղում»


Արմեն Հարությունյան
Արմեն Հարությունյան
Արմեն Հարությունյանը նշեց, որ «կառույցը [Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը] կա, մարդիկ դիմում են, շատերը իրենց հարցերի պատասխանները ստանում են:

«[Սակայն] իրավունքների պաշտպանվածության առումով մնում ենք տեղում», - հավելեց նա: - «Իսկ մնալ տեղում վտանգավոր է, որովհետեւ, եթե տեղում ենք մնում, դա վաղ թե ուշ կդառնա հետընթաց»:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 5-րդ տարեդարձին նվիրված եւ այսօր մեկնարկած կոնֆերանսին չէին մասնակցում երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը [թեեւ հրավիրված էին], ինչը, Արմեն Հարութունյանի խոսքով՝ խորհրդանշական է, քանի որ մարդու իրավունքների խախտումները Հայաստանում շաղկապվում են հենց նրանց ղեկավարած կառույցների հետ:

«Այն կառույցները, որոնց դեմ շատ բողոքներ ենք մենք ստանում, դեռ նրանք տեղից չեն շարժվում: Նրանք իրենք էլ չեն գիտակցում, որ դառնում են արդեն արգելակ երկրի ժողովրդավարացման, զարգացման տեսանկյունից: Հատկապես խոսքը դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության մասին է», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով. - «Ինչպես տեսաք, մեր կոնֆերանսին գլխավոր դատախազը նույնպես չէր եկել: Դա ցույց է տալիս, որ նրանք ոչ թե փորձում են ուղղվել, այլ ինչ-որ դիրք են բռնել մարդու իրավունքների հարցում»:

«Երեք-չորս ամիս առաջ ես տարբեր նամակներ էին հղում այդ մարմիններին, որ տարբեր բողոքներ ունենք, որ մարդկանց ճնշում են ցուցմունք տալու համար: Ասում էին՝ չի հիմնավորվում: Այսօր մարդիկ գալիս են եւ հրաժարվում են», - հավելեց նա՝ նկատի ունենալով հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածներին եւ նրանց գործերով դատակոչված վկաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG