Հայաստանի ընտրական օրենսգրքի եւ «Երեւանի մասին» օրենքի նախագծերի համահեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը բավարար հիմքեր չի տեսնում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները հետաձգելու համար:
Օրերս իր ելույթներում նման հնարավորությունը չէր բացառել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով, մասնավորապես, ասել էր, թե Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ պարբերական բնույթ կրող բախումների միջոցով փորձ է արվում հետաձգել ընտրությունները, քանի որ իշխանությունները վախենում են ընդդիմության հաղթանակից:
«Ընտրությունները նշանակվելուց հետո կարող են հետաձգվել բացառապես մի դեպքում` եթե երկրում սահմանվի արտակարգ, կամ ռազմական դրություն, որի պարագայում ընտրություններ չեն անցկացվում», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի ասաց Թովմասյանը:
«Լոկալ բախումները հիմք չեն երկրում արտակարգ, կամ ռազմական դրություն հաստատելու համար, հետեւաբար, դրանք հիմք չեն կարող լինել ընտրությունները հետաձգելու համար: Ուստի, քանի դեռ նման բան չկա, եւ Սահմանադրությամբ, եւ ՀՀ օրենսդրությամբ, այլ որեւէ երեւույթ, միջադեպ չի կարող հիմք հանդիսանալ ընտրությունները հետաձգելու համար», - հավելեց Հրայր Թովմասյանը: