Մատչելիության հղումներ

Նյու Յորքում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել


ԱՄՆ-ի իշխանությունները հայտնում են, որ Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել:

Հետաքննողները ասել են, թե ձերբակալվածները ծրագրել են պայթյուն իրականացնել հրեական սինագոգի մոտ: Ինչպես լրագրողներին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի օգնական Ջոն Դեմարեսթը,
նրանք մեղադրվում են նաեւ Սթյուարթի օդանավակայանում տեղակայված ռազմական ինքնաթիռների հրթիռակոծումը պլանավորելու մեջ:

Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ռայ Քելին լրագրողներին հայտնել է, որ կասկածյալները ձերբակալվել են մեկ տարի շարունակված հետաքննության արդյունքում:

Ձերբակալվածների ազգությունը եւ քաղաքացիությունը չի նշվում. հաղորդագրություններում ասված է միայն, որ նրանք ծնվել են ԱՄՆ-ում:

Նրանց գործը այսօր հանձնվելու է Նյու Յորքի դաշնային դատարան: Մեղադրանքը ապացուցվելու դեպքում ձերբակալվածներին 25 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG