Մատչելիության հղումներ

Միլիարդատերը մահվան է դատապարտվել նախկին սիրուհու սպանությունը կազմակերպելու համար


Եգիպտոսում դատարանը մահվան է դատապարտել միլիարդատեր Հաշիմ Թալաթ Մուսթաֆային` իր նախկին սիրուհու` փոփ աստղ Սյուզան Թամիի սպանությունը կազմակերպելու համար:

Կահիրեի դատարանը մահապատժի վճիռ է կայացրել նաեւ սպանությունը կատարողի` նախկին ոստիկան Մուհսին Սուքարիի նկատմամբ:

Անցած տարվա հուլիսին Դուբայի հյուրանոցներից մեկում պահապան աշխատող Սուքարին մորթել էր Սյուզան Թամիին` Միջին Արեւելքում հայտնի էստրադային երգչուհուն, որը խզել էր կապերը եւ հեռացել Հաշիմ Մուսթաֆայից: Մուսթաֆան մարդասպանին վճարել էր 2 միլիոն դոլար:

Նախկինում Մուսթաֆան Համալ Մուբարաքի շրջապատում էր. վերջինս Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի որդին է եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG