Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունը


Վաղը երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նույն հանձնաժողովի նախագահի տեղակալներ Լասլո Կոսին եւ Մաթիաս Ֆիրթլին:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը հանդիպումներ կունենա խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի, Հայաստան - Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի, Հայաստանի արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանի նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի հետ:

Հունգարիայի խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG