Վրաստանի ոստիկանության գործողությունների արդյունքում սպանվել է մայիսի սկզբին Մուխրովանիի զորամասում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչներից մեկը, եւս երկուսը վիրավորված են:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` ոստիկանություն այսօր առավոտյան Թբիլիսիում հայտնաբերել է նախկին սպաներին, ինչին հաջորդել է փոխհրաձգություն:
«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, թե ներքին գործերի նախարարության իր աղբյուրը հաստատել է Գիա Կրիաշվիլիի սպանության եւ Կոբա Օթանաձեի եւ Լեւան Ամիրիձեի վիրավորվելու փաստը:
Երեք նախկին սպաները հետախուզման մեջ էին մայիսի 5-ին Թբիլիսիից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուխրովանիի զորամասում տեղի ունեցած խռովությունը կազմակերպելու մեղադրանքով: