Ամերիկացի եւս 4 կոնգրեսականներ միացել են ու իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին: Այդ մասին հայտնում են Ամերիկայի հայկական կազմակերպությունները:
Այդպիսով, ինչպես ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի աջակիցների թիվը հասավ 125-ի:
«Հայոց ցեղասպանության առնչությամբ Միացյալ Նահանգների փաստերի վերահաստատում» վերնագրված նախագիծը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում» եւ «ճշգրտորեն բնութագրի մեկեւկես միլիոն հայերի ծրագրված ու կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:
Մարտին, երբ նախագիծը ներկայացվեց Կոնգրեսում, դրան սատարում էր 77 կոնգրեսական:
Նույնպիսի բովանդակությամբ բանաձեւի նախագիծը, որը հայամետ կոնգրեսականները ներկայացրել էին 2007 թվականին, արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն չդրվեց Պալատի լիագումար նիստի քվեարկությանը` պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի խիստ հակազդեցության պատճառով: