Մատչելիության հղումներ

Վախճանվել է Օլեգ Յանկովսկին


Այսօր առավոտյան, կյանքի 66-րդ տարում, վախճանվել է ռուսաստանցի ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

Ռուսաստանում եւ նախկին խորհրդային տարածքում Յանկովսկին մեծ ճանաչում ունի հատկապես կինոյում խաղացած դերերի շնորհիվ, այդ թվում` «Վահան եւ սուր», «Գերող երջանկության աստղը», «Ուրիշի նամակները», «Իմ սիրելի քնքուշ գազան», «Թռիչքներ երազում եւ արթմնի», «Սովորական հրաշք», «Այն նույն Մյունհաուզենը» եւ այլ ֆիլմերում:

Վերջին դերը նա խաղացել է Պավել Լունգինի «Իվան Գրոզնին եւ Ֆիլիպ Միտրոպոլիտը» պատմական էպոպեայում, որը օրերս ներկայացվել է Կաննի կինոփառատոնում:

Յանկովսկին ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի պետական մրցանակների դափնեկիր է, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, արժանացել է շքանշանների եւ այլ պետական պարգեւների:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ճանաչված դերասանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG