Մատչելիության հղումներ

Թամիլների առաջնորդը սպանված է


Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են, որ հայտնաբերել եւ նույնականացրել են ապստամբ «Թամիլյան վագրերի» առաջնորդ Վելուպիլանի Փրաբհաքարանիի դիակը:

Թամիլների առաջնորդի անկենդան մարմինը ցուցադրել է երկրի պետական հեռուստատեսությունը:

Զինված ուժերը հայտարարել են, որ Փրաբհաքարանին սպանվել է երկուշաբթի օրը` երկրի հյուսիսում ապստամբ ուժերի մնացորդների վրա իրենց հարձակման արդյունքում:

«Թամիլ Էլամի ազատագրման վագրեր» խմբավորումը կիրակի օրը ընդունել է իր պարտությունը երեսնամյա քաղաքացիական պատերազմում:

Ասիայում ամենաերկարատեւ քաղաքացիական հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 70 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG