Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ԱՄՆ-ի քաղաքացի Նազարեթ Բերբերյանի դիակը


Անցած շաբաթավերջին Երեւան - Սեւան մայրուղու 25,5 կիլոմետր հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է Միացյալ Նահանգների քաղաքացի, «ԼԻԼ-ՆԱՐ» ընկերության տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով:

Հայաստանի ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն, դիակը հայտնաբերվել է մայիսի 15-ին` Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ:

Բերբերյանը ապրիլի 28-ից որոնվում էր ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից` որպես անհետ կորած: Նրա ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում:

Դեպքի առթիվ մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «սպանություն»:

Քննությունը վարում է Երեւանի քննչական վարչությունը:

«Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարածների անունները չեն հրապարակվում», - ասված է ոստիկանության օպերատիվ ամփոփագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG