Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանման վարչության պետ Արամ Գաբրիելյանի խոսքերով` «Նաիրիտ»-ում տեղի ունեցած աղետը Երեւանի բնակչության համար առողջապահական տեսակետից վտանգ չի ներկայացնում:
«Գործարանի շրջակայքից օդի նմուշներ են վերցվել եւ քլոր-օրգանական միացություններ չեն հայտնաբերվել: Սա վկայում է այն մասին, որ բնակչության համար այս աղետը ազդեցություն չի ունեցել», - լրագրողներին շաբաթ օրը ասաց Արամ Գաբրիելյանը:
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատանքի, հիգիենայի եւ ճառագայթային անվտանգության բաժնի պետ Սոս Հովհաննսիյանի խոսքերով բնակչության շրջանում չեն արձանագրվել հիվանդագին վիճակներ, որոնք կապված կլինեին քլոր կամ քլոր-միացությունների ազդեցության հետ:
«Նույն քլորոպրենը, նույն ազատ քլորը, նույն CO2-ը ընդհանրապես բավականին յուրօրինակ ազդեցություն ունեն մարդկանց վրա եւ հատկապես առաջացնում են ալերգիկ երեւույթներ` աչքի լորձաթաղանթի, շնչառական ուղիների լորձաթաղանթի բորբոքային պրոցեսներ կամ ռեակցիաներ: Ես ձեզ հայտարարում եմ պաշտոնապես, որ բոլոր բուժհիմնարկները, որոնք ներառված են եղել այդ պրոցեսում ամբողջ Երեւան քաղաքում, բնակչության որեւէ մեկի մոտ նման դիմում չի եղել»:
«Մեր բոլորի ընտանիքներն ու երեխաներն են այստեղ ապրում եւ սա այն դեպքը չէ, որ դու ինչ-որ բան ինքդ քո երեխաներից թաքցնես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, հավաստելով, որ «Նաիրիտում» նոր պայթյունների վտանգ չկա:
Հինգշաբթի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյուններից զոհվել էին գործարանի 4 աշխատակիցներ: Մասնագետների անհանգստություն էին հայտնել, որ պայթյունին հետեւած հրդեհի հետեւանքով մթնոլորտ կարող էին արտանետված լինել վտանգավոր քիմիական նյութեր:
Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քիմիական գիտությունների դոկտոր, օրգանական քիմիայի կենտրոնի պոլիմերների լաբորատորիայի վարիչ Առնոս Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնել, որ պաշտոնատար անձինք խուսափում են հրապարակել օդի հնարավոր աղտոտվածության մասին տվյալները` խուճապ չառաջացնելու նպատակով: