«Այս ընտրություններում ես մրցակիցներ չունեմ», - ասում է Երեւանի ավագանու ընտրություններում «Ժողովրդական կուսակցության» ցուցակը գլխավորող, այդ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Մրցակցություն լինում է մի դաշտում: Ես ուրիշ դաշտում եմ, իրենք ուրիշ դաշտում: Ես չունեմ բրիգադիրներ, ես փող չեմ դնում 50 միլիոն դոլար, ես առճակատման չեմ գնում, ուրեմն` մրցակից չունեմ», - իր հայտարարությունը մեկնաբանեց Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանը հավաստիացրեց, որ առայժմ իր քարոզարշավի վրա ծախսել է ընդամենը 100 հազար դրամ` բուկլետներ տպելու նպատակով:
«Ես ճիշտն ասած ուզում եմ վերջին 4 օրը մի քիչ գովազդներս հզորացնել, եւ պետք է ասեմ, որ գովազդին կգնա եւս 2 միլիոն: Ուրեմն, փաստորեն, 3 միլիոնով մենք կավարտենք մեր քարոզարշավը», - ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահը:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ քարոզարշավի համար բոլոր ծախսերը կատարում է իր սեփական միջոցներից. - «Որովհետեւ ցավով պետք է ասեմ, որ մեր կուսակցությունում գործարարներ չկան` օլիգարխներ: Ես ասում եմ ցավոք: Թող լինեին, ի՞նչ է եղել, ես դեմ չեմ ազատական շուկայական այդ գաղափարին»: