Երեւանի ավագանու ընտրացուցակներում ընդգրկվելու համար Երեւանի hաշվառում չունեցողներ չեն դիմել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։
«Երեւան քաղաքի նախնական ընտրացուցակներում, որ տրամադրվել է, բոլորը հաշվառված անձինք են», - ասաց Մուրադխանյանը:
Մուրադխանյանը նաեւ տեղեկացրեց, որ 2008-ի հուլիսից մինչ օրս Երեւանում հաշվառված անձանց թիվն ավելացել է 11 հազար 844-ով։ Ընդ որում, վերջին երեք ամիսների ընթացքում գործընթացն ավելի ինտենսիվ է դարձել:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի փոխանցմամբ, նախորդ տարվա հուլիսի մեկից մինչեւ հունվարի մեկը, այսինքն 6 ամսվա ընթացքում, հաշվառվածների թիվն ավելացել է 4274-ով, իսկ այս տարվա հունվարի մեկից մինչեւ ապրիլի 20-ը այսինքն երեքուկես ամսում` 7570-ով:
Այդուհանդերձ, Մուրադխանյանը պնդում է, որ այստեղ արտասովոր ոչինչ չկա. - «2009 թվականի առաջին 4 ամիսներին, համեմատած 2008 թվականի 4 ամիսների հետ, հաշվառվել է 2737 քաղաքացով պակաս: Այսինքն, ավելի քիչ մարդ են հաշվառել, քան 2008 թվականին»:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ապրիլին դիմել էին Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցում ամրագրված այն դրույթը, ըստ որի` առաջիկա ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաեւ մայրաքաղաքի որեւէ համայնքում հաշվառում չունեցող անձինք, «հակասահմանադրական եւ հակաօրինական է»։
Սահմանադրական դատարանը հիմնավոր էր համարել ընդդիմության այդ պնդումը: Մայիսի 11-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ էր համարել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցում տեղ գտած այդ կետը: