Այսօր նախատեսված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երեւանում: Առավոտից պետավտոտեսչության աշխատակիցները ուժեղացված հսկողություն էին իրականացնում մարզերից Երեւան բերող հիմնական մայրուղիների վրա։ Այդուհանդերձ, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած նախորդ հանրահավաքի օրվա` մայիսի 1-ի համեմատ, մայրուղիների հսկողությունն այս անգամ նկատելիորեն ավելի մեղմ էր։
Վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Նոր Հաճն – Երեւան ավտոմայրուղու վերին հատվածներից մեկում ականատես է եղել, թե ինչպես են ավտոտեսուչները «Վահան» օպերացիայի անվան տակ կանգնեցնում մեքենաներն ու ուղեւորներից հետաքրքրվում Երեւան մեկնելու նպատակի մասին։
Կեսօրին մոտ Աբովյանից եւ Նոր Հաճնից Երեւան բերող ճանապարհների վրա ավտոտեսուչներ արդեն չէին երեւում, սակայն հիշյալ ուղղությունները սպասարկող համար 258 եւ 253 երթուղայինների մի մասը Երեւան էին գալիս դատարկ վիճակում` առանց ուղեւորների։
Գյումրիից Երեւան եկող երթուղայինների ու այլ մեքենաների ընթացքը չէր խոչընդոտվում։ Գյումրիի ավտոկայանում մարդկանց կուտակումներ չկային, ավտոտեսուչների պահակակետեր` նույնպես։
Պատկերը բոլորովին այլ էր Վանաձորում` այստեղ խոչընդոտում էին ուղեւորների ազատ փոխադրումը Երեւան:
«Ինչ-որ, ասացին, միտինգ է լինելու Երեւանում, թույլ չեն տալիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին:
«Դե ասում են` ցույցեր են: Մենք էլ, ո՞նց անենք, հիմա մենք ցույցի չենք գնում», - բողոքեց մի տարեց տղամարդ, - «Պիտի մնանք, սպասենք...»:
Վանաձոր - Երեւան երթուղին սպասարկող ընկերության պատասխանատուներից մեկը, ով հրաժարվեց իր անունը հայտնել, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու մեքենաներ չկան, ասաց, որ այսօր հանգստյան օր է: