Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը նամակ է հղել Սերժ Սարգսյանին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը` հետեւողականորեն աջակցել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին:

Հայաստանի նախագահի կայէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Քլինթոնը անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, ԱՄՆ-ի պետքարտուղարը ընդգծել է, որ դրանց ազատ եւ արդարացի անցկացումը հնարավորություն է դրսեւորելու Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG