Թեեւ Գրեչանին կոմկուսի անդամ է, սակայն այդ երկրի քաղաքական շրջանակներում նրան հարաբերական առումով չեզոք խաղացող են համարում:
Գրելով Մոլդովայի նախագահի կին թեկնածուի մասին` ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը նկատել էր. - ՙՆա, լինելով պրոֆեսիոնալ հաշվապահ, ամբողջ կյանքում արել է իր գործը եւ սկանդալների մեջ ներքաշված չի եղել, Զինաիդա Գրեչանին մոլի հակառակորդներ չունի: Փաստորեն, կոմունիստները, նրա թեկնածությունն առաջադրելով, հույս ունեին, թե այդպիսով Ռուսաստանին, Եվրամիությանը, անգամ` տեղական կուսակցություններին կգոհացնեն՚:
Զինաիդա Գրեչանին ծնվել է Ռուսաստանի Տոմսկի շրջանում: Մասնագիտությամբ տնտեսագետ լինելով` Մոլդովայի իշխանական վերին շրջանակներում է 2002 թվականից` սկզբում աշխատել է ֆինանսների նախարար, 2005 թվականին նշանակվել է փոխվարչապետ, իսկ նախորդ տարի վարչապետի պորտֆելն է ստացել:
Խորհրդարանում Գրեչանիի ընտրությունը ապահովելու համար կոմունիստներին չի բավականացնում ընդամենը մեկ ձայն, իսկ այդ ձայնը ստանալը, ինչպես կարծում են փորձագետները, դյուրին չի լինելու: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջող ընդդիմադիրները հայտարարել են, որ բոյկոտելու են նախագահի ընտրությունները: Իսկ Մոլդովայի Սահմանադրության համաձայն` եթե խորհրդարանը երկու անգամ չի կարողանում նախագահ ընտրել, գործող նախագահը պարտավոր է խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակել:
Եթե, այնուամենայնիվ, մայիսի 20-ին Գրեչանիի թեկնածությանը խորհրդարանը հավանություն տա, նա կդառնա ԱՊՀ-ում առաջին կին նախագահը:
Մոլդովայի Սահմանադրությունը Վլադիմիր Վորոնինին հնարավորություն չի տալիս երրորդ անգամ առաջադրվել երկրի նախագահ, եւ նա մայիսի 12-ին ընտրվել է երկրի խորհրդարանի նախագահ: