Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին


Ղարաբաղյան կարգավորման գործընթացին միջամտելու` Թուրքիայի փորձերը կարող են այդ գործընթացին վնաս հասցնել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` երեկ Բաքվում արված հայտարարություններին, նախարար Նալբանդյանը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին։

Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG