Ավելի քան 834 հազար քաղաքացիական անձ է տեղահանվել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում կառավարական ուժերի եւ թալիբների բախումների հետեւանքով: Այդ տվյալները այսօր հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերրեսը:
Անցած տարի Պակիստանի հյուսիս-արեւմուտքում բախումների հետեւանքով տեղահանվել էր շուրջ կես միլիոն մարդ:
Այցելելով փախստականների ճամբարներ, Գուտերրեսը հայտարարել է, որ Պակիստանը միջազգային զանգվածային օժանդակության կարիք ունի` խուսափելու համար ողբերգությունից:
Պակիստանի կառավարությունը երկրի հյուսիս-արեւմուտքում «Թալիբան» շարժման դեմ ռազմական գործողություններ է սկսել ապրիլից, երբ զինյալները փորձում էին վերահսկողություն հաստատել հարեւան շրջանների նկատմամբ: