Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի Քանաքեռ-Զեյթունի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մանրամասները ճշտվում են


Երեկ, ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային գրասենյակում քաշքշոց եւ վիճաբանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի որդու եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ անդամների միջեւ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական վարչությունից` հավելելով, որ այժմ նյութեր են նախապատրաստվում միջադեպի մանրամասները ճշտելու համար:

Հանրապետական կուսակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալ Գագիկ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երեկոյան գրասենյակում պարզապես տեղի է ունեցել վիճաբանություն, որն ըստ նրա, բնականոն աշխատանքային գործընթաց է։

«Ինչ-որ տղաներ են եկել, Քոթանջյանի հետ զրույց են ունեցել, թողել գնացել են», - նշեց Մկրտչյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ազգային ժողովի խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասաց, որ միջադեպը որեւէ առնչություն չունի իրենց հետ։

«Չի եղել այդպիսի բան: Միանշանակ չի եղել, մենք դրա հետ կապ չունենք, որեւէ տեղեկություն դրա մասին չունենք: Ինչ-որ ասում են թերթերից գիտենք, որը կարծում ենք սեւ PR տեխնոլոգիա է` մեր դեմ կիրառվող», - հայտարարեց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG