Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ - 2009»


«Եվրատեսիլ - 2009» մրցույթի առաջին կիսաեզրափակիչին մեր երգչուհիների` Անուշ եւ Ինգա Արշակյան քույրերի կատարումը անձամբ ինձ հիասթափություն պատճառեց:

Ամեն ինչ սպասվածից անհաջող էր` ծանր, կապույտ տարազները, որ ոտքից գլուխ ծածկել էին երգչուհիներին, նոր պարի հրավիրող երգի կատարմանը բնավ չհամապատասխանող նրանց խիստ ագրեսիվ կատարումն ու դիմահարդարանքը, նրանց ուղեկցող պարային խմբի աղջիկների պարը...

Անուշ եւ Ինգա Արշակյաններն իրոք ձայնային եւ կատարողական հրաշալի տվյալներ ունեցող երգչուհիներ են եւ մշտապես հիացրել են իրենց ունկնդրին, մինչդեռ, նոր պարի հրավիրող` «Եվրատեսիլ» մրցույթի համար գրված «Ջան-ջան» երգն իր խիստ ընդգծված արեւելյան մեղեդայնությամբ, մրցույթից առաջ էլ թողարկված տեսահոլովակում նաեւ հնդկական ֆիլմերից մեզ շատ ծանոթ պարի մասսայական տեսարաններով, թերեւս մի բացառություն է նրանց երգացանկում...

Ինչեւէ, Արշակյան քույրերը մինչեւ այժմ հիասթափեցնելու առիթ չեն տվել։ Հուրախություն մեզ` Հայաստանը հայտնվեց «Եվրատեսիլ»-ի եզրափակիչում եւ ամեն ինչ դեռ կարելի է ուղղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG