Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը


Այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են «քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները, այդ թվում` տարածաշրջանային եւ միջազգային հարցեր»:

Day.az լրատվական գործակալության վկայությամբ` Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը վստահեցրել է, որ թուրք – ադրբեջանական հարաբերությունները այսուհետ էլ կզարգանան դրական հունով:

«Մենք երբեք նախկինում թույլ չենք տվել, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները փչանան, եւ այսուհետ էլ թույլ չենք տա», - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG