Մատչելիության հղումներ

Երեւանում կկայանա Կովկասում անվտանգության հարցերով համաժողով


Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 15-16-ը Երեւանում կկայանա «Անվտանգություն եւ համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը» միջազգային համաժողով:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համաժողովին մասնակցելու են շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ 25 երկրներից, այդ թվում Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իրանից, Իսրայելից, Չինաստանից, Թուրքիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իրաքից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից` Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից:

Համաժողովին կմասնակցեն նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Կքննարկվեն Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները ժամանակակից եվրոպական անվտանգության համատեքստում, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների` որպես տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության գործոն, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի եւ զենքի ապօրինի վաճառքի, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության զարգացման, տարածաշրջանում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG