Մատչելիության հղումներ

Ինգա եւ Անուշ Արշակյանները` «Եվրատեսիլ - 2009»-ի եզրափակիչում


Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը երեկ երեկոյան հաղթահարեցին Մոսկվայում անցկացվող «Եվրատեսիլ - 2009» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը:

Հայաստանից բացի, առաջին կիսաեզրափակիչը հաղթահարեցին նաեւ Թուրքիան, Իսլանդիան, Իսրայելը, Մալթան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան եւ Ռումինիան:

երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 14-ին, կորոշվեն եզրափակիչի եւս 10 մասնակիցներ:

Մայիսի 16-ին անցկացվելիք եզրափակիչում հանդես կգան նաեւ մրցույթի հիմնադիր չորս երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի, ինչպես նաեւ «Եվրատեսիլ - 2008»-ի հաղթող Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG