Մատչելիության հղումներ

Նշանակվել են կառավարության նոր անդամները


Նորանշանակ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
Նորանշանակ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ երեքշաբթի օրը ստորագրած հրամանագրերով նշանակվել են Կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Գյուղատնտեսության նոր նախարարները:

Կառավարության անդամների այս պաշտոնները, որ կոալիցիոան հուշագրով վերապահված էին Հայ հեղափոխական դաշնակցությանը, թափուր էին մնացել այն բանից հետո, երբ Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալու հայտարարությունից հետո արդեն նախկին նախարարներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը եւ Արամայիս Գրիգորյանը զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու մասին դիմումներ էին ներկայացրել:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Սեյրանյանը, Համբարձումյանն ու Գրիգորյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ նշանակվել են նոր նախարարներ. Արմեն Աշոտյանը (ՀՀԿ)՝ կրթության եւ գիտության նախարար, Գեւորգ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցության)՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, եւ Գերասիմ Ալավերդյանը («Օրինաց երկիր» կուսակցություն)՝ գյուղատնտեսության նախարար:

Նորանշանակ նախարարներ Արմեն Աշոտյանը եւ Գեւորգ Պետրոսյանը չորեքշաբթի օրը հարցազրույց են տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG