«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կուսակցությունը ստանձնում է որեւէ համայնքում պատասխանատվություն եւ հաջողում է: Դա նշանակում է, որ այդ կուսակցությունը շատ ավելի մեծ հավակնություններ կարող է ունենալ հերթական Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Եվ հակառակը՝ եթե կուսակցությունը, ստանձնելով տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունը այդ համայնքում, չի հաջողում, այլ ձախողվում է, ապա, շատ բնական է, որ այդ կուսակցությունը քիչ հավանական է, որ կստանա ձայներ հաջորդ խորհրդարանական ընտրություններում», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հարությունյանը:
Հարցին, թե արդյո՞ք իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակը Երեւանի ավագանու ընտրություններում (իսկ հետագայում՝ նաեւ խորհրդարանական ընտրություններում) կհանգեցնի Հայաստանում միաբեւեռ իշխանության ձեւավորմանը, հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Այն, որ միաբեւեռ կարող են լինել, իհարկե՝ կարող են լինել: Եվ որ դա չի կարող հավերժ տեւել, իհարկե՝ չի կարող հավերժ լինել… Գաղտնիք չէ, որ ինչքան էլ երկրում ստեղծվում է միաբեւեռ իշխանություն, գալիս է մի պահ, երբ այդ բեւեռները սկսում են փոխվել»:
Խոսելով վերջին օրերին Ավան համայնքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի աջակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասին` Դավիթ Հարությունյանը ասաց. - «Կարծում եմ, մենք դրան հետամուտ ենք լինելու, որովհետեւ դա առաջին հերթին խոսում է վատ մեր մասին՝ անկախ նրանից, թե բռնությունը ում կողմից է իրականացվել: Անգամ եթե դրանք լինեին կողմնակի անձինք, դա դարձյալ դատապարտելի արարք է. դրան պետք է հետամուտ լինենք»: