Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, «այդ ընդհանուր միտումը, որը գրանցվել է նախորդ ընտրություններում, պահպանվում է նաեւ հիմա` մի բացառությամբ, որ եթե [2008 թվականի] նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը մեկ-երկու տեղ ուներ նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոն, այժմ ոչ մի տեղ ոչ մի ձեւով ներկայացված չէ»:
«Իսկ ո՞ր ոլորտում այդպես չէ: Որտե՞ղ է ընդդիմությունը ինչ-որ մի որոշում կամ մի որեւէ առաջարկություն, նախաձեռնություն կարողանում անցկացնել` ոչ մի տեղ», - նկատեց ԿԸՀ-ում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` հավելելով. - «Գործընթացները շարունակվում են նաեւ ընտրական հանձնաժողովներում»:
Միայն մի տեղ` թիվ 10/33 ընտրատեղամասում է «Ժառանգություն» կուսակցության անդամն ընտրվել հանձնաժողովի քարտուղար, սակայն, Զոյա Թադեւոսյանի փոխանցմամբ, երկուշաբթի օրը հանձնաժողովը կրկին նիստ է գումարել, ընտրված քարտուղարի նկատմամբ անվստահություն հայտնել ու նոր ընտրություն անցկացրել:
Երեւանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի, փոխնախագահի ու քարտուղարի պաշտոններն ամենաշատը զբաղեցրել են հանրապետականները:
«Հիմնականում` Հանրապետական կուսակցություն, երկրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան», ապա` «Օրինաց երկիր»-ը, Դաշնակցությունը», - ասաց Զոյա Թադեւոսյանը:
Նրա կարծիքով` այնուամենայնիվ, հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչների, «Ժառանգության» եւ ընդդիմության այլ կուսակցությունների վստահված անձանց ու դիտորդների միջոցով ընտրական գործընթացը կարելի է վերահսկելի դարձնել ու ընտրակեղծիքները բացառել, «եթե, իհարկե, չհասնի գործը մարդկանց բռնի ուժով տեղամասերից դուրս բերելուն, նրանց վրա ֆիզիկական ճնշում գործադրելուն, կամ, որ ընդունված է սովորաբար, մարդկանց կաշառելուն»:
Ընդ որում, «կաշառել» ասելով` Թադեւոսյանը նկատի ունի ոչ միայն ընտրողներին, այլեւ ընտրական հանձնաժողովների անդամներին. - «Ընտրողներին կաշառելը արդեն չենք քննարկում, որովհետեւ ընտրողները իրենք են գնում հերթ կանգնում կաշառք վերցնելու, ցուցակագրվում են»:
«Ձեր հանձնաժողովականները որքանո՞վ են ապահովագրված այդ կաշառքներից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը արձագանքեց. - «Մենք ընտրություն կատարել ենք` հաշվի առնելով նախորդ ընտրություններում ձեռք բերված արդյունքները, եւ օգտվել ենք նաեւ ընդդիմադիր մեր գործընկերների կողմից ներկայացված նույնատիպ բարձր ցուցանիշներ ապահոված մարդկանց ցուցակից»: