Մատչելիության հղումներ

Գարնանային հեղեղումներ Հայաստանում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է Եղեգիս, Արփա, Հրազդան գետերի վարարման պատճառով երկրի մի շարք վայրերում երեկ տեղի ունեցած հեղեղումների մասին:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, Եղեգիսի վարարման պատճառով վնասվել է Երեւան - Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրում գտնվող կամուրջը, որի փլուզումը կանխելու եւ անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով կամրջի ձախակողմյան երթեւեկությունը փակվել է:

Եղեգիս գետի վարարման պատճառով Գետափ - Մարտունի ավտոճանապարհի 3-4-րդ կիլոմետրերում վնասվել է 46 մետր երկարությամբ ճանապարհահատված: Գետը քշել տարել է նաեւ 7 ճամփեզրյա պարապետներ եւ վնասել 4-ը: Ջրածածկվել են Գետափ գյուղի 2.5 հա մշակովի հողատարածքները:

Արփա գետի վարարման հետեւանքով Եղեգնաձոր քաղաքի հարակից հանդամասերում ջրածածկվել են 54 հեկտար հողատարածքներ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վայքի մասնաճյուղի ենթակայանի տարածքը` 2400 քառակուսի մետր մակերեսով, Ազատեկ գյուղի 8 հա, Արփի գյուղի 6 հա եւ Արենի գյուղի 1 հա մշակովի հողատարածքները, արմատախիլ է եղել 98 պտղատու ծառ:

Երեւան - Մեղրի ավտոճանապարհի 138 կիլոմետրում անձրեւաջրերը քանդել են ճամփեզրի 10 մետր բարձրությամբ եւ 5 մետր երկարությամբ հենապատը եւ ճամփեզրը` 1 մետր:

Հեղեղումներ են առաջացել եւ վնասներ պատճառել նաեւ Արարատի մարզում. Հրազդան գետի վարարման հետեւանքով` Սայաթ-Նովա գյուղում, Վեդի գետի վարարման հետեւանքով՝ Վեդի քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG