Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը Լիբիայից հեռացնում է իր աշխատակիցներին


ՄԱԿ-ը տարհանել է իր ներկայացուցչության օտարերկրյա աշխատակիցներին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից:

Տրիպոլիում վրդովված ամբոխը կիրակի օրը գրոհել էր ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքը, ինչպես նաեւ հրդեհել Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի դեսպանատները այն բանից հետո, երբ Լիբիայի իշխանությունները հայտարարեցին ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծությունից Մուամար Քադաֆիի որդու եւ երեք թոռների սպանվելու մասին:

Մեծ Բրիտանիան, ի պատասխան, արտաքսել է Լիբիայի դեսպանին:

Ավելի ուշ պաշտոնական Տրիպոլին ափսոսանք է հայտնել կատարվածի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG