Մատչելիության հղումներ

Շփման գծում հայ զինվոր է սպանվել


Երեկ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հայ զինվոր է սպանվել:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` Մարտունու պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 19-ամյա Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG