Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հանդիպում Վաշինգտոնում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ:

Հանդիպումից առաջ տարածած հաղորդագրությունում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ համանախագահները ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկելու էին որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդներ իրենց վերջին շրջանի եւ առաջիկա գործունեությունը:

«Փոխպետքարտուղար Բըրնսը վերահաստատելու է ԱՄՆ-ի պատրաստակամությունը` որպես Մինսկի խմբի համանախագահ օգնել կողմերին` հասնելու հակամարտության տեւական, խաղաղ կարգավորման», - ասված էր Պետդեպարտամենտի երեկվա հաղորդագրությունում:

Հանդիպումից հետո որեւէ հաղորդագրություն դեռեւս չի հրապարակվել ո'չ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության, ո'չ էլ ԵԱՀԿ-ի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG