Մատչելիության հղումներ

Հայ դատի գրասենյակը առարկում է Փելոսիին եւ Հոյերին


Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը երեկ առարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը քվեարկության չդնելու վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարներ Նենսի Փելոսիի եւ Սթենի Հոյերի փաստարկներին:

Փելոսին երկուշաբթի օրը հայտարարել է, թե անցած դեկտեմբերին, երբ դեռ զբաղեցնում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, քվեարկության չի դրել թիվ 252 բանաձեւը, քանի որ «լուրջ մտահոգություն կար, որ բանաձեւը չի ստանա հաստատման համար անհրաժեշտ 218 քվեն»:

Հոյերը եւս այս ամիս ավելի վաղ պնդել էր, թե իրենց հաշվարկներով` օրինագիծը ընդունելու համար «ձայները բավարար չէին»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մինչդեռ, երեկ իր անհամաձայնությունն է հայտնել երկու կոնգրեսականների հիշյալ պնդումներին:

«Որպես Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ եւ մեծամասնության առաջնորդ` կոնգրեսականներ Փելոսին եւ Հոյերը ունեին թիվ 252 բանաձեւը անցկացնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, ինչպես նաեւ հեղինակությունը եւ հնարավորությունը: Այդուհանդերձ, նրանք նախընտրեցին թույլ չտալ մարդու իրավունքներին առնչվող այս նախագծի քվեարկությունը», - վստահեցրել է Համբարյանը` համոզմունք հայտնելով, որ բանաձեւի ընդունումը հնարավոր էր Փելոսիի եւ Հոյերի կողմից քաղաքական կամք դրսեւորելու դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG