Մատչելիության հղումներ

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է


Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տեղում զոհվել է 27-ամյա Իսահակ Մայիլյանը, իսկ 25-ամյա Զորի Բաբայանը, 23-ամյա Էրիկ Գասպարյանը եւ 61-ամյա Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կապան քաղաքի հիվանդանոց:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Բաբայանի եւ Գասպարյանի վիճակը` բավարար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` պայթյունի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 14.52-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG