Նախագահի հետ հանդիպմանը մասնակցող գործիչների թվում են ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան եւ նախագահության նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն:
Երկխոսության անհրաժեշտության մասին վրացական ընդդիմության ներկայացուցիչները խոսում էին մի քանի օր շարունակ:
Ուրբաթ ուշ երեկոյան կայացավ ընդդիմադիրների հանդիպումը խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ: Ընդդիմադիրներն այս հանդիպումից հետո հայտարարեցին, թե որեւէ հարցում համաձայնության գալ չի հաջողվել եւ անհրաժեշտ է հանդիպում կազմակերպել Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
«Եթե նախագահը ադեկվատ ընկալումներ ունի, եթե նա հասկանում է, որ ծայրահեղ ծանր, օրհասական վիճակ է ստեղծել երկրում, ապա նա չպետք է ձգձգի հանդիպումը ընդդիմադիրների հետ: Մենք չենք կարող անվերջ սպասել դրան: Իմ կարծիքով` նախագահ Սահակաշվիլին այս բանակցությունների թեման օգտագործում է PR-ի համար, դրա հետ մեկտեղ ժամանակ շահելով` նպատակ ունենալով թուլացնել ընդդիմադիր շարժումը՚», - հայտարարել է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Իրակլի Ալասանիան Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպումից հետո հույս էր հայտնում, թե այն կարող է նոր երկխոսության սկիզբ դառնալ: «Թեեւ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ընթացքում չկարողացանք որեւէ արդյունքի հասնել, դա չի նշանակում, թե մենք պետք է դադարեցնենք այս գործընթացը», - հայտարարել էր նա:
Ընդդիմության կողմից հնչող երկխոսության առաջարկներին նախագահի աշխատակազմը արձագանքեց կիրակի երեկոյան. նախագահի վարչակազմը հայտարարություն տարածեց, որում վստահեցնում էր, թե «իշխանությունները պատրաստ են ցանկացած քաղաքական ուժի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Ընդդիմության առաջնորդներից ոմանք, սակայն, հոռետես են նախագահի հետ հանդիպման արդյունավետության հարցում:
«Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը կարող է արդյունավետ լինել: Շատ ուրախ կլինեմ, եթե իմ այս սպասումները չարդարանան», - երեկ Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
Ըստ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի` ընդդիմության առաջնորդները այս հանդիպմանը մասնակցում են միայն մի նպատակով. - «Մենք պատրաստվում ենք լսել Սահակաշվիլիի պատասխանները: Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է նա պատկերացնում այս խորը քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները»: