Կիրակի առավոտյան ադրբեջանցի մի զինծառայող անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը եւ գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է. - «Մայիսի 10-ի առավոտյան ժամը 9.45-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբ-օղլու Հաջիեւը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը եւ գերի հանձնվել Պաշտպանության բանակի դիրքապահներին: Ըստ նախնական հարցաքննության արդյունքների, ադրբեջանցի զինվորն այդ քայլին է դիմել պարտադրված, քանի որ իրենց զորամասում իշխում են ոչ կանոնադրական փոխհարաբերություններն ու հրամանատարների կողմից ենթականերին հաճախակի բռնությունների ենթարկելու դեպքերը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են»: