Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այս շաբաթ կայցելի Ադրբեջան եւ Ռուսաստան:
Թուրքիայի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված է չորեքշաբթի օրը:
Ինչպես նշել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, Բաքվում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
CNN-Turk-ի փոխանցմամբ` Էրդողանը նաեւ ելույթ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստին:
«Թրենդ» գործակալության վկայությամբ` Էրդողանի այցը Բաքու մեկօրյա է:
Էրդողանը պատրաստվում է Բաքվից հետո մեկնել Ռուսաստան, որտեղ կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` Պուտին - Էրդողան հանդիպումը կայանալու է Սոչիում:
Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի վարչապետը, ըստ ամենայնի, կլինի շաբաթավերջին:
Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, ռուս – թուրքական բանակցությունների հիմնական թեմաները կդառնան Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: