Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կայցելի Ադրբեջան եւ Ռուսաստան


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այս շաբաթ կայցելի Ադրբեջան եւ Ռուսաստան:

Թուրքիայի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված է չորեքշաբթի օրը:

Ինչպես նշել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, Բաքվում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դիվանագետը եւս մեկ անգամ հերքել է հնարավորությունը, թե հայ - թուրքական ջերմացող հարաբերությունների ֆոնին Ադրբեջանը կարող է թանկացնել Թուրքիային մատակարարվող գազի գինը:

CNN-Turk-ի փոխանցմամբ` Էրդողանը նաեւ ելույթ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստին: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավաքի ժամանակ վարչապետը ասել է. - «Իմ այցի ժամանակ ես ելույթ կունենամ եղբայրական երկրի խորհրդարանում»:

«Թրենդ» գործակալության վկայությամբ` Էրդողանի այցը Բաքու մեկօրյա է:

Էրդողանը պատրաստվում է Բաքվից հետո մեկնել Ռուսաստան, որտեղ կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` Պուտին - Էրդողան հանդիպումը կայանալու է Սոչիում:

Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի վարչապետը, ըստ ամենայնի, կլինի շաբաթավերջին:

Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, ռուս – թուրքական բանակցությունների հիմնական թեմաները կդառնան Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:

Սպասվում է, որ Ադրբեջանում Թուրքիայի վարչապետը կքննարկի գրեթե նույն հարցերը, ինչպես նաեւ էներգակիրների խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG