Վաղը Պրահայում մեկնարկող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
Թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Գյուլի հանդիպումը Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ կազմակերպվում է այն պայմաններում, երբ տարածաշրջանում ծագած խնդիրների լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը զգալիորեն ակտիվացել են:
Թուրքական «Ենի Շաֆաք» թերթը փոխանցում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսի 13-ին մեկնելու է Ադրբեջան: Թուրքիայի կառավարության ղեկավարը, Իլհամ Ալիեւին հանդիպելուց բացի, նաեւ ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում: