Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վտարում է ՆԱՏՕ-ի երկու կանադացի աշխատակիցների


Այսօր Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Մոսկվայում Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիսշինը, ով ծանուցվել է կանադացի երկու դիվանագետների վտարման մասին:

Ռուսաստանցի դիվանագետները դեսպանին հայտնել են, որ ի պատասխան ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության երկու աշխատակիցների դիվանագիտական հավատարմագրումից զրկելու որոշման` Ռուսաստանը, իր հերթին, դիվանագիտական հավատարմագրումից զրկում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյում աշխատող երկու կանադացիներին:

Կանադայի արտգործնախարարությունն արդեն հայտարարել է, որ ափսոսում է Մոսկվայի այս որոշման համար։

Ավելի վաղ Բելգիայի արտգործնախարարությունը երկու ռուս դիվանագետի երկրից վտարելու որոշում էր կայացրել։ Ռուսական աղբյուրները գրում են, որ այս դիվանագիտական սկանդալը կարող է կապված լինել էստոնացի բարձաստիճան պաշտոնյա Հերման Սիմայի ձերբակալության հետ։ Վերջինիս Բրյուսելը կասկածում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG