Երկուշաբթի ուշ երեկոյան Թուրքիայի արեւելյան շրջանում գտնվող Բիլջե գյուղում հարսանիքի ժամանակ դիմակավորված զինյակներ են հարձակվել ու սպանել առնվազն 44 մարդու, որոնցից 6-ը` երեխաներ, 16-ը` կանայք:
«Հյուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` սպանվել են նաեւ հարսն ու փեսան:
Ներքին գործերի նախարարը հեռուստատեսությամբ ասել է, որ 8 մարդ ձերբակալված է: Նրա կարծիքով` միջադեպը նման չէ ահաբեկչական հարձակման, այն ավելի շուտ ընտանեկան արյունալի վրեժխնդրություն է: