Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Ռոբերտ Վուդը երեկ հայտնել է, որ Հիլարի Քլիթոնը հետաձգել է երկուշաբթի նախատեսված իր հանդիպումները վատառողջության պատճառով: Ըստ Վուդի, Քլինթոնի եւ Նալբանդյանի հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին: Առաջիկա ժամերին պետքարտուղարը հանդիպելու է նաեւ Վաշինգտոն ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Երկու դեպքում էլ, ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցչի, քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է Ղարաբաղյան հիմնահարցը:
Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում խոսելով վերջերս դիվանագիտական շրջանակներից հնչող լավատեսական կանխատեսումների մասին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է լուծում ստանալ արդեն մոտ ապագայում, Վուդը նշել է. - «Ես չէին ցանկանա հստակ ինչ-որ բնորոշումներ տալ, թե երբ է հնարավոր խաղաղ համաձայնագրի ստորագրումը: Բայց եւ այնպես, ես կարող եմ ասել, որ սա այն թեմաներից մեկն է, որ պետքարտուղար Քլինթոնը քննարկելու է թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Պետքարտուղարը պատրաստվում է հանդիպել արտգործնախարար Նալբանդյանի հետ` քննարկելու հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունները, հարաբերությունները Թուրքայի եւ Հայաստանի միջեւ, իհարկե քննարկվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Հիլարի Քլինթոնը քննարկելու է անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացքը: Կողմերը քննարկելու են նաեւ էնեգետիկ խնդիրները»:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե հնարավո՞ր է արդյոք, որ Վաշինգտոնում առաջիկա օրերին կայանան Քլինթոն - Նալբանդյան - Մամեդյարով եռակողմ բանակցություններ, Ռոբերտ Վուդը պատասխանել է. - «Ինձ նման հնարավոր հանդիպման մասին որեւէ բան հայտնի չէ՚»: