Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցների ազատություն առումով իրավիճակը «վատթարանում է»


Երեւանի մամուլի ակումբի նախագահի պնդմամբ, Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով իրավիճակը անընդհատ վարթարանում է:

«Ստիպված ենք արձանագրել, որ իրավիճակը լրատվամիջոցների ոլորտում եւ լրատվամիջոցների ազատության առումով անընդհատ վատթարանում է մեր երկրում», - երկուշաբթի օրը լրագրողներ հետ հանդիպմանը ասաց ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նշելով մի քանի պատճառ. - «Առաջինը եւ հիմնականը, որ մեզ մոտ քաղաքական վերնախավի կողմից գիտակցված չէ ընդհանրապես խոսքի, մամուլի ազատության արժեքը: Երկրորդ կարեւոր հանգամանքը նա է, որ մեր լրագրողները պատրաստ չեն պայքարելու իրենց իրավունքների համար: Բայց մենք ամեն օր ականատես ենք լինում, որ մեր առաջատար լրատվամիջոցներում առաջատար լրագրողները համենայն դեպս ընդամենը պատվեր կատարողներ են շատ դեպքերում: Երրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանը չի գտնվում միջազգային կառույցների առաջնային ուշադրության կենտրոնում, եւ գնահատականը Հայաստանում ժողովրդավարության վիճակի եւ, մասնավորապես, մամուլի վիճակի, բավականին մեղմ է: Տարբեր մանիպուլյացիաների միջոցով մեր իշխանական շրջանակները կարողանում են համենայն դեպս համոզել միջպետական միջազգային կազմակերպություններին, որ վիճակը Հայաստանում այդքան էլ վատ չէ»:
XS
SM
MD
LG