Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ


Աշխատանքի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են, որ ներկա խնդիրների լուծումները պետք է խարսխվեն աշխատավորների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ պետության կողմից տրված սոցիալական երաշխիքների հենքին»:

«Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժանապատիվ աշխատանքի եւ արժանապատիվ վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն», - ասված է նախագահի կայքէջում տեղադրված ուղերձում:

«Ինչպես ողջ աշխահում, այնպես էլ մեր երկրում, ճգնաժամի հետեւանքների ծանր բեռը կրում են հենց աշխատավորները: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժանապատիվ աշխատանքի եւ արժանապատիվ վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն», - նշում է Հայաստանի նախագահը իր ուղերձում:

«Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության եւ մեր երկրի զարգացման», -

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG